სიახლეები

 სიახლეები

Ծառայությունների Մատուցման Հայտարարություն

Arbeiter-Samariter-Bund-ը (ASB) ամենամեծ և հնագույն գերմանական օգնության և սոցիալական կազմակերպություններից մեկն է, որն ունի ավելի քան մեկ միլիոն անդամ: Իր հիմնադրումից ի վեր՝ 1888 թվականից, ASB-ն գործել է որպես քաղաքականությունից և դավանանքից անկախ ասոցիացիա: 1921 թվականին, կազմակերպության առաջին միջազգային առաքելությունը  դարձավ ASB-ի անբաժանելի մասն՝ արտաքային օգնության բնագավառում: Ներկայումս ASB-ն ունի 11 արտասահմանյան գրասենյակ և իրականացնում է ծրագրեր ավելի քան 20 երկրներում: 2021 թվականից ASB-ն ունի գրասենյակ Երևանում, Հայաստանում՝ <<Ավելի Ուժեղ Միասին- Արագ Արձագանքման Թիմերն Հայաստանում և Վրաստանում>> ծրագրի իրականացման համար, իսկ 2022 թվականի հուլիսից ASB-ն Արդարադատության նախարարության կողմից գրանցված է որպես ՀԿ (ՊետՌեգիստր No 211.060.1254835) Հայաստանում ։

 

ASB հայաստանյան մասնաճյուղը, Գերմանիայի դաշնային արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ՝ «Կանխիկ փոխանցումներ և սոցիալական հոգեբանական աջակցություն Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված առավել խոցելի անձանց» ծրագրի շրջանակներում, հայտարարում է դիմում-հայտերի ընդունման և Հայաստանում գործող կազմակերպություններին հրավերներ տրամադրելու՝ սոցիալ հոգեբանական աջակցություն իրականացնելու նպատակով:

 

Աջակցությունները պետք է հիմնված լինեն անհատներին ինքնավստահության և ինքնագնահատականի բարձրացմանը: Մասնավորապես, գործողությունները կօգնեն Լեռնային Ղարաբաղից բոլոր տարիքային խմբերի անհատներին կառավարել սթրեսը, խթանել նրանց հոգեբանական, սոցիալական վերականգնումը և օգնել նրանց հարմարվել նոր միջավայրին:

 

Առաջնահերթությունը կտրվի այն դիմումներին, որոնք հատուկ ուղղված են տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց և երեխաներին:

 

Ծրագրի իրականացման վայրը՝ ըստ կարիքի և փախստակաների տեղաբաշխվածության։

 

Ծրագրի առավելագույն տևողությունը կազմում է 6 ամիս (2024թ. մարտից օգոստոս)՝ ներառելով գործողությունները և հաշվետու ժամանակաշրջանը:

 

Ծրագրի իրականացման համար առավելագույն բյուջեն կազմում է 20 000 եվրո կամ համարժեք ՀՀ դրամ:

 Եթե Ձեր կազմակերպությունը գրանցված է Հայաստանում, ունի ամենախոցելի անձանց սոցիալ հոգեբանական աջակցություն մատուցելու փորձ, ապա հրավիրում ենք Ձեզ դիմել՝ լրացնելով կից ձևաթուղթը՝ Application Form.docx:

Խնդրում ենք ձևաթուղթն ուղարկել hr@asb.ge հասցեին՝ «Project Idea _ PSS» վերնագրով, ոչ ուշ, քան 29 փետրվարի 2024թ.։ Ընդունվում են միայն էլեկտրոնային հայտերը, և կապ կհաստատվի միայն կարճ ցուցակում ընդգրկված դիմորդների հետ:

 

 

სხვა სიახლეები

სომხეთში EMT ტრენინგ კურსი დასრულდა

სომხეთში EMT ტრენინგ კურსი დასრულდა

EMT-ს წევრები საერთაშორისო სტანდარტების შესაბამისად გადამზადნენ. ინტენსიური ტრენინგ კურსი 15 დღის განმავლობაში მიმდინარეობდა.

ASB, პარტნიორ ორგანიზაციებთან ერთად, მთიანი ყარაბაღიდან მოსახლეობისთვის პროექტს ახორცილებს

ASB, პარტნიორ ორგანიზაციებთან ერთად, მთიანი ყარაბაღიდან მოსახლეობისთვის პროექტს ახორცილებს

პროექტის სამიზნე ჯგუფები , მათ შორის ქალები, ბავშვები, და ასაკოვანი ადამიანები, ფინანსური მხარდაჭერის სახით ვაუჩერებს იღებენ.

სომხეთში გადაუდებელი დახმარების სამედიცინო ჯგუფის წევრებისთვის 120-საათიანი ტრენინგ კურსი დაიწყო

სომხეთში გადაუდებელი დახმარების სამედიცინო ჯგუფის წევრებისთვის 120-საათიანი ტრენინგ კურსი დაიწყო

სომხეთში, გადაუდებელი დახმარების სამედიცინო ჯგუფის წევრებისთვის 120-საათიანი ტრენინგ კურსი 9

ASB საქართველოს წარმომადგენლებმა ლაგოდეხში ბავშვთა ადრეული განვითარების ცენტრის გახსნის ღონისძიებას დაესწრნენ

ASB საქართველოს წარმომადგენლებმა ლაგოდეხში ბავშვთა ადრეული განვითარების ცენტრის გახსნის ღონისძიებას დაესწრნენ

3 აპრილს, ASB საქართველოს წარმომადგენლებმა მონაწილეობა მიიღეს ლაგოდეხში ბავშვთა ადრეული

ASB საქართველოს დირექტორის ვიზიტი რაჭა-ლეჩხუმის რეგიონში

ASB საქართველოს დირექტორის ვიზიტი რაჭა-ლეჩხუმის რეგიონში

ASB საქართველოს დირექტორი, კლემენს ფონ ჰეიმენდალი, რაჭა-ლეჩხუმის რეგიონში პროექტის „გენდერული და ოჯახში ძალადობის მსხვერპლთა მხარდაჭერა“ფარგლებში, მიმდინარე აქტივობებს გაეცნო. პროექტს ევროკა