Arbeiter-Samariter-Bund-ը (ASB) ամենամեծ և հնագույն գերմանական օգնության և սոցիալական կազմակերպություններից մեկն է, որն ունի ավելի քան մեկ միլիոն անդամ: Իր հիմնադրումից ի վեր՝ 1888 թվականից, ASB-ն գործել է որպես քաղաքականությունից և դավանանքից անկախ ասոցիացիա: 1921 թվականին, կազմակերպության առաջին միջազգային առաքելությունը դարձավ ASB-ի անբաժանելի մասն՝ արտաքային օգնության բնագավառում: Ներկայումս ASB-ն ունի 11 արտասահմանյան գրասենյակ և իրականացնում է ծրագրեր ավելի քան 20 երկրներում: 2021 թվականից ASB-ն ունի գրասենյակ Երևանում, Հայաստանում՝ <<Ավելի Ուժեղ Միասին- Արագ Արձագանքման Թիմերն Հայաստանում և Վրաստանում>> ծրագրի իրականացման համար, իսկ 2022 թվականի հուլիսից ASB-ն Արդարադատության նախարարության կողմից գրանցված է որպես ՀԿ (ՊետՌեգիստր No 211.060.1254835) Հայաստանում ։
ASB հայաստանյան մասնաճյուղը, Գերմանիայի դաշնային արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ՝ «Կանխիկ փոխանցումներ և սոցիալական հոգեբանական աջակցություն Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված առավել խոցելի անձանց» ծրագրի շրջանակներում, հայտարարում է դիմում-հայտերի ընդունման և Հայաստանում գործող կազմակերպություններին հրավերներ տրամադրելու՝ սոցիալ հոգեբանական աջակցություն իրականացնելու նպատակով:
Աջակցությունները պետք է հիմնված լինեն անհատներին ինքնավստահության և ինքնագնահատականի բարձրացմանը: Մասնավորապես, գործողությունները կօգնեն Լեռնային Ղարաբաղից բոլոր տարիքային խմբերի անհատներին կառավարել սթրեսը, խթանել նրանց հոգեբանական, սոցիալական վերականգնումը և օգնել նրանց հարմարվել նոր միջավայրին:
Առաջնահերթությունը կտրվի այն դիմումներին, որոնք հատուկ ուղղված են տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց և երեխաներին:
Ծրագրի իրականացման վայրը՝ ըստ կարիքի և փախստակաների տեղաբաշխվածության։
Ծրագրի առավելագույն տևողությունը կազմում է 6 ամիս (2024թ. մարտից օգոստոս)՝ ներառելով գործողությունները և հաշվետու ժամանակաշրջանը:
Ծրագրի իրականացման համար առավելագույն բյուջեն կազմում է 20 000 եվրո կամ համարժեք ՀՀ դրամ:
Խնդրում ենք ձևաթուղթն ուղարկել hr@asb.ge հասցեին՝ «Project Idea _ PSS» վերնագրով, ոչ ուշ, քան 29 փետրվարի 2024թ.։ Ընդունվում են միայն էլեկտրոնային հայտերը, և կապ կհաստատվի միայն կարճ ցուցակում ընդգրկված դիմորդների հետ:
EMT-ს წევრები საერთაშორისო სტანდარტების შესაბამისად გადამზადნენ. ინტენსიური ტრენინგ კურსი 15 დღის განმავლობაში მიმდინარეობდა.
პროექტის სამიზნე ჯგუფები , მათ შორის ქალები, ბავშვები, და ასაკოვანი ადამიანები, ფინანსური მხარდაჭერის სახით ვაუჩერებს იღებენ.
სომხეთში, გადაუდებელი დახმარების სამედიცინო ჯგუფის წევრებისთვის 120-საათიანი ტრენინგ კურსი 9
3 აპრილს, ASB საქართველოს წარმომადგენლებმა მონაწილეობა მიიღეს ლაგოდეხში ბავშვთა ადრეული
ASB საქართველოს დირექტორი, კლემენს ფონ ჰეიმენდალი, რაჭა-ლეჩხუმის რეგიონში პროექტის „გენდერული და ოჯახში ძალადობის მსხვერპლთა მხარდაჭერა“ფარგლებში, მიმდინარე აქტივობებს გაეცნო. პროექტს ევროკა